Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ալիևի երեսփոխանների զավեշտալի նամակը

Ալիևի երեսփոխանների զավեշտալի նամակը
06.10.2024 | 14:37

Ադրբեջանի Միլի մեջլիսի մի խումբ պատգամավորներ նամակ են ուղարկել երկրի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովին, որտեղ նրանք «արձանագրել են Վաշինգտոնի կողմից Բաքվի նկատմամբ կիրատվող երկակի ստանդարտները և ԱՄՆ-ի կողմից ճնշման փորձերը»։ Պատգամավորները Բայրամովին խնդրել են «ԱՄՆ-ի հետ հարաբերությունները վերանայել», դուրս գալ ԱՄՆ-ի հետ պաշտպանության ոլորտում գործող համաձայնագրերից, Ադրբեջանում դադարեցնել USAID -ի գործունեությունը և այդ կազմակերպության նախագծերը։

Ակնհայտ է՝ ադրբեջանցի երեսփոխաններն այս ծիծաղելի քայլն արել են Իլհամ Ալիևի հրահանգով։ Պատերազմական հանցագործ, բռնապետ Ալիևը այսպես է փորձում հակազդել գերտերություն ԱՄՆ-ին։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 2623

Մեկնաբանություններ